Դիկրան Իզմիրլյանի անվան դպրոց, Չլդրան
«Իզմիրլյան» հիմնադրամը, Հայաստանում և Արցախում կրթությանն աջակցելու իր ռազմավարությանը համահունչ, սկսում է «Արցախի Չլդրան համայնքի Դիկրան Իզմիրլյանի անվան դպրոցի վերակառուցում և ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքի դպրոցական ենթակառուցվածքը՝ ստեղծելով անվտանգ, առողջ և գրավիչ միջավայրը դպրոցականների և ուսուցիչների համար: Ներկայումս դպրոցը հիմնովին վերանորոգման և ընդլայնման կարիք ունի, քանի որ շենքը գտնվում է ֆիզիկական վատ վիճակում և ունի տարածքային սահմանափակ հնարավորություններ` հարմարավետ ուսումնական դասապրոցես ապահովելու համար:
Ծրագրի նպատակն է բարելավել կրթության հասանելիությունը և կրթական միջավայրի որակը հակամարտությունից տուժած տարածքներում:
Իզմիրլյան հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ծրագիրը 50% -ով համաֆինանսավորվում է Արցախի կառավարության կողմից և կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Ծրագրի հիմանական արդյունքները ներառում են՝
*Անվտանգ, առողջ և ամուր դպրոցական ենթակառուցվածք
*Բարելավված հաճախումներ և ուսումնական առաջընթաց
2002 թվականին հիմնադրամի հովանավորությամբ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվեց: Պատերազմի տարիներին գյուղը մեծապես տուժել էր, և դպրոցի նախկին շենքը ամբողջովին ավերվել էր:
Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում այժմ ուսանում է ավելի քան 100 աշակերտ: Աջակցությունը դպրոցին շարունակական է, մասնավորապես՝ դպրոցի տեխնիկական ընթացիկ խնդիրները լուծելու տեսանկյունից, որը դրսևորվում է համակարգիչների և այլ սարքավորումների տրամադրմամբ, դպրոցի պահպանման ծախսերի ֆինանսավորմամբ: