Երևանի պետական համալսարանի Մարի և Սարկիս Իզմիրլյանների անվան գրադարան
1920-ական թվականներին ստեղծված Երևանի պետական համալսարանի գրադարանը, որը սովետական ժամանակաշրջանում ծառայում էր մեծ թվով ուսանողների և հետազոտողների, բազում դժվարությունների ու մարտահրավերների առաջ կանգնեց, երբ Հայաստանում ճանաչվեցին միջազգայնորեն ընդունված ակադեմիական ստանդարտները:
Իզմիրլյան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված առաջին խոշոր նախաձեռնություններից էր Երևանի պետական համալսարանի գրադարանի տեխնիկական և բովանդակային վերազինման ծրագիրը։ 1996 թվականին հիմնադրամը կարևոր դեր ունեցավ գրադարանային շենքի վերակառուցման և տեխնիկական վերազինման հարցում, որը հետագայում անվանակոչվեց` ի հիշատակ Մարի և Սարկիս Իզմիրլյանների։
Գրադարանի պահպանման ծախսերին օժանդակելու նպատակով՝ հիմնադրամը ստեղծել է նաև հատուկ ֆոնդ, որը մինչ օրս գործում է և հոգում գրադարանի ընթացիկ կարիքները, ինչպիսիք են՝ գրադարանի ռեսուրսների գրացուցակավորումը և գրադարանի սերվերի արդիականացումը:
Կարևորելով ակադեմիական հաստատությունների դերն ու ազդեցությունն անցումային երկրների զարգացման օրակարգում՝ գրադարանի աշխատանքներին աջակցությունը հիմնադրամի համար չհատվող և շարունակական գործընթաց է՝ պատրաստակամությամբ՝ մշտապես տեղյակ լինել և լուծում տալ առաջ եկող բոլոր խնդիրներին: