Նպաստե´նք ազգի պահպանմանը

The Izmirlian Foundation

Իզմիրլյան հիմնադրամը ստեղծվել է 1990 թվականին Դիկրան Իզմիրլյանի կողմից՝ ի հիշատակ իր ծնողների՝ Սարկիս և Մարի Իզմիրլյանների:

Հիմնադրամը, որի առաքելությունն է նպաստել ազգի պահպանմանը, ստեղծվել է աջակցելու նորանկախ Հայաստանի Հանրապետությանը՝ 1991 թվականից ի վեր առաջ եկած մարտահրավերներին դիմակայելու գործում։

Հայաստանում իր գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում Իզմիրլյան հիմնադրամը հովանավորել է տարբեր ոլորտներում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։

Հիմնադրամը կարող է հպարտորեն արձանագրել իր շոշափելի դերը Հայաստանի կայուն զարգացման գործում։ Հանդես գալով որպես Սփյուռք–Հայրենիք համագործակցության խորհրդանիշ՝ այն նպատակ ունի կառուցել ավելի բարգավաճ և անկախ Հայաստան բոլորի համար:

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ իրականացնելով Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերներին ու զարգացումներին համահունչ բարեգործական ծրագրեր:

Տեսանյութ

Աշխատակազմ

Թիմի ուժը նրա յուրաքանչյուր անդամն է: Յուրաքանչյուր անդամի ուժը թիմն է:

Արմեն Չոբանյան

Հայաստանյան գրասենյակի տնօրեն

Արմեն Չոբանյանն ունի ավելի քան 22 տարվա փորձ միջազգային զարգացման ոլորտում՝ զբաղեցնելով առաջատար պաշտոններ ՄԱԿ-ում, մասնավոր հատվածում և հասարակական կազմակերպություններում Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում: Իզմիրլյան հիմնադրամին միանալուց առաջ նա զբաղեցրել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՄԱԿ-ի Ծրագրերի կառավարման գրասենյակի ղեկավարի պաշտոնը (Ժնև, Շվեյցարիա)՝ ղեկավարելով տարեկան շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրերի իրականացումը: Արմենը նաև զբաղեցրել է ՄԱԿ-ի Ծրագրերի կառավարման գրասենյակի ներկայացուցչի և ղեկավարի պաշտոնը Կոսովոյում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Խորվաթիայում, Տաջիկստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Բացի այդ, նա ունի աշխատանքային մեծ փորձ՝ զարգացման ոլորտում՝ ազգային ռազմավարությունների, քաղաքականության, լայնածավալ ծրագրերի մշակման և իրականացման գործում (սոցիալ-տնտեսական, պետական կառավարում, առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր, օրենքի գերակայություն և այլն) աշխարհի ավելի քան 30 երկրներում: Նա ունի տնտեսագիտական բարձրագույն կրթություն (1995) և հետբուհական վկայական (1995), կառավարման մագիստրոսի (1996) և հանրային քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում (2004): Նա զարգացման, կառավարման և տնտեսագիտության ոլորտներում մի շարք ուսումնասիրությունների և մասնագիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է: Արմենն ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի:

Բաբկեն Բաբայան

Փոխտնօրեն, Ծրագրերի իրականացման ղեկավար

Բաբկենը զարգացման ոլորտում տեղական և միջազգային զգալի փորձ ունի: Նա ավելի քան 16 տարի աշխատել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակում՝ ղեկավարելով համայնքների զարգացման, ենթակառուցվածքների վերականգնման, տնտեսական (ՓՄՁ) և գյուղատնտեսության/արժեշղթայի զարգացման և այլ ծրագրեր: Գերազանցությամբ ավարտել է պետական Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, ապա՝ վերոնշյալ ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում: Ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով սեյսմիկ ճարտարագետի մագիստրոսի կոչում:

Լիլիթ Սարյան

Ծրագրերի պատասխանատու

Լիլիթ Սարյանը զարգացման և սոցիալական ոլորտում ունի զգալի աշխատանքային փորձ։ Նա իրականացնում է Իզմիրլյան հիմնադրամի ծրագրերի կայունության և արդյունավետության գնահատումը, մշակում մոնիթորինգի համակարգեր՝ սահմանված արդյունքային ցուցանիշների հիման վրա։ Նրա աշխատանքի արդյունքում հիմնադրամը բարելավում է ծրագրերի իրականացման արդյունավետությունը՝ ապահովելով սոցիալ-տնտեսական զարգացման առավել մեծ ազդեցություն: Լիլիթն ավարտել է Հայաստանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը` գերազանցության դիպլոմով, ապա` Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:

The original size has a gucci replica handbags making it a replica handbags . A new size was released for replcia watches uk Spring 2013 Collection, the Mini rolex replica . It now has a longer strap and can be worn crossbody.