Նորարարություն

2016 թվականից ի վեր

«Իմփակտ հաբ Երևան»

2016 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամի և «Իմփակտ հաբ Երևան»-ի համագործակցության արդյունքում ստեղծվեց կրթաթոշակային ծրագիր, որի նպատակն է օժանդակել Հայաստանում իրականցվող նորարարական ծրագրերին։

Իզմիրլյան հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրում «Իմփակտ հաբ Երևան»-ի պոտենցիալ անդամներին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նորարարական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, գյուղական զարգացման, առևտրի խթանման, ենթակառուցվածքների զարգացման ու բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: