«Երեխաների տուն»

2004 թվականից ի վեր

Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

2004 թվականից ի վեր Իզմիրլյան հիմնադրամը հովանավորում է Երևանում գտնվող ծանր հաշմանդամություն ունեցող «Երեխաների տուն» կազմակերպությանը: Հաստատությունն անվանակոչվել է՝ ի հիշատակ Մարի Իզմիրլյանի և դարձել ավելի քան 100 երեխայի տուն:

Հիմնադրամը շարունակաբար իրականացնում է երեխաների կենսակերպի բարելավմանը, կրթական և բազմաթիվ այլ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

2018 թվականին Իզմիրլյան հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվեցին մանկատան շենքի վերակառուցմանն ու շրջակա տարածքի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքներ: Դրանք զգալիորեն նպաստեցին երեխաների կենսակերպի բարելավմանը՝ ապահովելով թե´ ձմռան, թե´ ամռան ամիսներին բակում և խաղահրապարակում նրանց առօրյա ժամանցի անցկացումը:

Հիմնադրամի կողմից հաստատված տարեկան պահպանման ֆոնդը կշարունակի աջակցել հաստատության ընթացիկ կարիքների հաղթահարմանը: