Ծրագիր Մեղրիում

2004 թվականից ի վեր

«Մեղրի քաղաքի Փոքր Թաղի վերածնունդ» ծրագիր

Դեռևս 2004 թվականից Իզմիրլյան հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանի ամենահարավային վայրում՝ հին Մետաքսի ճանապարհին տեղակայված Մեղրի պատմական քաղաքում։

Դեռևս 2004-2008 թթ. Իզմիրլյան հիմնադրամը նախաձեռնեց Մեղրի քաղաքի զարգացման և վերականգման ծրագիրը՝ նպատակ ունենալով պահպանել և վերականգնելքաղաքի մշակութային ժառանգությունը:

Ծրագրի շրջանակներում վերակառուցվել և հյուրատան է վերածվել 19-րդ դարի երկրորդ կեսին պատկանող Մեղրիի Փոքր Թաղի պատմամշակութային արժեք ներկայացնող հանրապետական նշանակության տներից մեկը։ Իրականացվել է նաև ավանդական արհեստների զարգացմանն ուղղված ծրագիր՝ տեղի կանանց կարողությունների կատարելագործմանն աջակցելու, հարավային Հայաստանի ազգային ասեղնագործության և գորգագործության ավանդույթների վերածնոունդը խթանելու նպատակով:

Ծրագրի ընդհանուր նպատակն է 19-րդ և 20-րդ դարի սկզբին պատկանող ժողովրդագրական եզակի շինությունների վերականգնմամբ նոր թափ հաղորդել էթնոմշակութային հյուրընկալությանը, և տարածաշրջանը դարձնել էթնիկ հյուրընկալության կենսունակ կենտրոն: