Անվճար բժշկական աջակցություն հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին
Ծրագիրն Իզմիրլյան հիմնադրամի կողմից նախաձեռնվեց 2017 թվականին` ի պատասխան Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված հայ փախստականների կարիքների։
Ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել Հայաստանի տարբեր մասերում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից:
Ծրագիրն իրականացվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնի կողմից, որն իր հերթին բժշկական կենտրոնում գործող բոլոր ծառայությունների համար շահառուներին տրամադրվում են հատուկ զեղչեր:
Ծրագրին աջակից կառույցներն են` ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: