Առողջապահություն

2019 թվականից ի վեր

Առողջապահական աջակցություն զինհաշմանդամներին

2019 թվականի հունիսի 15-ին Փոխըմբռնման Հուշագիր ստորագրվեց Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազամակերպության և Իզմիրլյան բժշկական կենտրոնի միջև։

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանում առողջապահական ծրագրերին՝ տրամադրելով 30,000 ԱՄՆ դոլար «Զինհաշմանդամների առողջապահական աջակցության» ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բժշկական օգնություն տրամադրել հայրենիքի պաշտպանության կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով զորացրված անձանց:

Ծրագրի շրջանակներում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն ապահովում է Շահառուների բժշկական կարիքների գնահատումը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և շահառուներին ուղորդում է Իզմիրլյան Բժշկական Կենտրոն՝ անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու համար:

Իզմիրլյան Բժշկական Կենտրոնը ծրագրի շրջանակներում տրամադրում է բժշկական ծառայություններ, իրականացնում է լրացուցիչ բժշկական հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում վիրահատություններ: