«Երեխաների տուն»

2020 թվականից ի վեր

Աջակցություն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» շրջանավարտներին

Իզմիրլյան հիմնադրամը նախաձեռնել է Աջակցություն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» շրջանավարտներին ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» շրջանավարտների վերամիավորմանը ընտանիքների հետ, նպաստել նրանց կենսամակարդակի բարելավմանը, կյանքի ինքնուրույն հմտությունների և տնտեսական ավելի մեծ հնարավորությունների ընձեռմանը:

Ծրագրի շրջանակներում Մարի Իզմիրլյանի անվան մանկատան շրջանավարտներին կտրամադրվի ժամանակավոր կեցավայր, կիրականացվի նրանց կարողությունների զարգացում, աջակցություն մասնագիտական կողմնորոշման հարցում և սեփական ուժերին ապավինելու կարողության զարգացում, որպեսզի Ծրագրի ավարտից հետո կարողանան վերադառնալ ընտանիք:

Ըստ այդմ, 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Համագործակցության հուշագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բարի Մամա» ՀԿ-ի միջև: Ծրագրի իրականացնող կառույցն է «Բարի Մամա» ՀԿ-ն:

Ծրագրի արդյունքները ներառում են.

Ժամանակավոր կեցավայր, սնունդ և խնամք «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» շրջանավարտներին

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» շրջանավարտների գիտելիքների և հմտությունների ընդլայնում, ինչպես նաև աշխատանքային պրակտիկա

Ընտանեկան և տնային միջավայրի բարելավում Մարի Իզմիրլյան մանկատան շրջանավարտների համար