Սոցիալական ապահովություն

2020 թվականից ի վեր

Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար

Իզմիրլյան հիմնադրամն Երևանում և մարզերում ցերեկային խնամքի կենտրոններին աջակցելու մասով ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ՝ նախաձեռնել է «Հատուկ ծնողներ հատուկ երեխաների համար» ծրագիրը` նպատակ ունենալով տնտեսապես հզորացնել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար օժանդակ և հարմարեցված գույքի ու կահույքի տեղական արտադրության նպատակով ստեղծված սոցիալական ձեռնարկությունը:

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը, սոցիալական ձեռնարկությունների և շահառու ընտանիքների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

Ըստ այդմ, 2020 թվականի մարտի 2-ին Նվիրաբերության պայմանագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի և «Սորս» Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջև: Ծրագրի իրականացնող կառույցն է «Սորս» Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամը:

Ծրագրի արդյունքները ներառում են.

 Հաշմանդամություն ունեցող երեխաների համար օժանդակ և հարմարեցված գույքի ու կահույքի հասանելիության բարելավում:

 «Սորս» հիմնադրամի սոցիալական ձեռնարկության փայտամշակման արտադրանքի բազմազանեցում և միավոր արտադրանքի ինքնարժեքի կրճատում:

 Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար եկամտի հնարավորությունների ընդլայնում և սոցիալական միջոցառումներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասնակցության բարձրացում: