Առողջապահական աջակցություն

2020 թվականից ի վեր

Արագ արձագանք վիրավոր զինծառայողների համար

Իզմիրլյան հիմնադրամը մեկնարկել է «Արագ արձագանք վիրավոր զինծառայողների համար» ծրագիրը, որի նպատակն է բժշկական աջակցություն ցուցաբերել 2020 թ. Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը արցախյան պատերազմում վիրավորված զինվորականներին: Ծրագրի նպատակն է աջակցել վիրավոր զինծառայողների լիարժեք վերականգնմանը` որակյալ և անվճար բժշկական ծառայությունների հասանելիությունը ժամանակին ապահովելու միջոցով:

Ծագիրն իրականացվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից, որտեղ շահառուները ստանում են անհրաժեշտ բժշկական ծառայությունները: