Սոցիալական ապահովություն

2023 թվականից ի վեր

«Գույքադարան» հատուկ գույքի պահոց

Հատուկ կարիքներով երեխաների համար սահմանափակ է տնային պայմաններում չընդմիջվող վերականգնողական թերապիայի ապահովման համար անհրաժեշտ սարքերի և պարագաների հասանելիությունը: Թեև կանոնավոր թերապևտիկ խնամքը հատուկ կարիքներով երեխաների բարեկեցության նախապայմանն է, գործընթացի շարունակականությունն ապահովող միջոցները վերականգնողական կենտրոններից դուրս գրվելուց հետո անհասանելի են դառնում:

«Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի «Սորս» հիմնադրամի «Գույքադարան՝ հատուկ գույքի պահոց» ծրագրին, որի նպատակն է բարելավել զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը՝ հեշտացնելով նրանց չընդմիջվող վերականգնողական թերապիայի ապահովման համար անհրաժեշտ թերապիայի պարագաների և դիրքավորման սարքերի հասանելիությունը։

Ծրագրի նպատակն է Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավում՝ թերապիայի պարագաների և դիրքավորման սարքերի հասանելիության բարձրացման միջոցով:

Ծրագրի հատուկ նպատակներն են՝

Նպատակ 1. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար թերապիայի պարագաների և դիրքավորման սարքերի հասանելիության բարելավում:

Նպատակ 2. Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների շրջանում թերապիայի պարագաների և մեթոդների կիրառման հմտությունների բարելավում։

Ծրագրի անմիջական շահառուներն են 220 հաշմանդամ երեխաներ, որոնք մեկ տարվա ընթացքում կօգտվեն գույքադարանից: Ծրագրի անուղղակի շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքի անդամներն են:

Ծրագիրը կիրականացվի «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից: