երեխաների առցանց անվտանգություն

2025 թվականից ի վեր

«Ուղի՝ երեխաների պաշտպանությունը առցանց ռիսկերից և վնասներից»

Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակը իրականացնում է «Ուղի՝ երեխաների պաշտպանությունը առցանց ռիսկերից և վնասներից» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել առցանց միջավայրում երեխաների և դեռահասների (11-17 տարեկան) ռիսկերի ու վնասների ենթարկվելու վտանգները Հայաստանում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երեխաների առցանց անվտանգության ոլորտը կարգավորող համապարփակ իրավական շրջանակի մշակում, զարգացնել թվային տեխնոլոգիաների և հարթակների անվտանգ օգտագործման ոլորտում երեխաների, դեռահասների, նրանց ծնողների (խնամակալների) գիտելիքներն ու գործնական հմտությունները, բարձրացնել հատուկ ստեղծված առցանց անվտանգության հարթակի հասանելիությունը և դրա օգտագործման մակարդակը։

Ծրագրի իրականացվելու է մինչև 2028 մարտ ամիսը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և այլ շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ։