«Ներառական ֆուտբոլի զարգացում հատուկ կարիքներ (հաշմանդամություն) ունեցող երեխաների համար» ծրագիր
«Ներառական ֆուտբոլի զարգացում հատուկ կարիքներ (հաշմանդամություն) ունեցող երեխաների համար» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, նպատակ ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ապահովել ներառական մարզական հնարավորությունների հասանելիությունը և խթանել ներառական սպորտի կայուն զարգացումը։
Ծրագրի միրոցով նախատեսվում է բարձրացնել հատուկ կարիքներ (հաշմանդամություն) ունեցող երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը՝ ապահովելով կանոնավոր, հարմարեցված ֆուտբոլային մարզումներ և շարժողական կարողությունների զարգացում, ինչպես նաև զարգացնել երեխաների թիմային աշխատանքի, հաղորդակցման և համագործակցության կարողությունները՝ նպաստելով նրանց սոցիալական ինտեգրմանը։
Ծրագրի շահառուներն են հատուկ կարիքներ ունեցող 9-18 տարեկան երեխաները։