կրթություն, նորարարություն

2025 թվականից ի վեր

Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում

«Իզմիրլյան» հիմնադրամի, ՀՀ լեզվի կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ մեկնարկել է «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է տարանջատ նախագծերի օգնությամբ հայերենի թվանշային կենսունակության ու մեքենական մշակման ինստիտուցիոնալ և մրցունակ էկոհամակարգի խթանումը։