Կրթություն, նորագույն տեխնոլոգիաներ

2025 թվականից ի վեր

«Երկակի նշանակության (անվտանգություն և գյուղատնտեսություն) անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոն»

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվում է «Երկակի նշանակության (անվտանգություն և գյուղատնտեսություն) անօդաչու թռչող սարքերի ուսումնական կենտրոն» ծրագիրը՝ նպատակ ունենալով Սյունիքի մարզի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում անօդաչու թռչող սարքերի ուսումնական մասնագիտացված կենտրոնի ստեղծմամբ զարգացնել հմուտ աշխատուժ, որը կկարողանա կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները պետության երկարաժամկետ զարգացման համար: Կենտրոնը ֆերմերներին և ուսանողներին կտրամադրի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ԱԹՍ-ների տեխնոլոգիան խելացի գյուղատնտեսության բնագավառում ինտեգրելու նպատակով: