Ականազերծում

N.A.

Գյուղատնտեսական հողերն անվտանգ մշակելու հնարավորության ապահովում

Իզմիրլյան հիմնադրամն աջակցում է “Halo Trust” (միջազգային ՀԿ) միջազգային կազմակերպությանը իրականացնել ականազերծման աշխատանքներ երեք ականապատ դաշտերում՝տրամադրելով համաֆինանսավորում։

Ծրագիրը կբացառի ականի պայթյունից մարդկային զոհերի հավանականությունը, կաջակցի գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման աշխատանքներին՝ այդպիսով հնարավորություն տալով համայնքի բնակիչներին անվտանգ մշակելու իրենց հողը, ունենալու ապահով արոտավայրեր անասունների համար: Ականազերծման ենթակա հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 51,726 մ2, որտեղ 24 աշխատակիցներ, այդ թվում` կանայք, արդեն ներգրավված են ականազերծման աշխատանքներում: