Կրթություն

2023 թվականից ի վեր

Գիշերօթիկ կրթություն սահմանամերձ համայնքների աշակերտների համար

Հայաստանյան վերջին զարգացումների հետևանքով առաջ է եկել խիստ անհրաժեշտություն ուժեղացնելու սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող աջակցությունը: Այս առումով, կրթությունն ամենակարևոր ոլորտներից մեկն է, որ պետք է ուշադրության արժանանա:

«Իզմիրլյան» հիմնադրամը, Հայաստանում կրթությանն աջակցելու իր ռազմավարությանը համահունչ, «Շիրակացու ճեմարանի» հետ համատեղ մեկնարկում է «Գիշերօթիկ կրթություն սահմանամերձ համայնքների աշակերտների համար» ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի սահմանամերձ համայնքների աշակերտներին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ դպրոցական կրթությունը և կրթելով «փոփոխություն իրականացնողների», որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն իրենց համայնքներին և հասակակիցներին՝ նպաստելով ծայրամասերի զարգացմանը:

Ծրագրի անմիջական շահառուներն են սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երկու աշակերտներ (16-18 տարեկան):