Կրթություն և մշակույթ

2020 թվականից ի վեր

Աջակցություն Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին՝ այն վերազինելով անհրաժեշտ երաժշտական գործիքներով` այդպիսով խթանելով կրթական գործընթացները և հայ տաղանդավոր ուսանողների մասնակցությունը միջազգային մրցումներին: Ծրագրի շրջանակներում դպրոցի երաժշտական գործիքակազմը կհամալրվի կիսահամերգային մեծ դաշնամուրով` այդպիսով ապահովելով երաժշտական համապատասխան գործիքների հասանելիությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնակահար սաների համար:

«Իզմիրլյան» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կնքվել է նվիրաբերության պայմանագիր: Ծրագիրն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: