Կրթություն

2020 թվականից ի վեր

Վիրտուալ ԹՈՒՄՈ ճամբար 2020

«ԹՈՒՄՈ ամառային ճամբար 2019» ծրագրի հաջող իրականացումից հետո, որը կրթական մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակվող դեռահասներին, Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է համագործակցությունը Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ ՝ աջակցելով «Վիրտուալ ԹՈՒՄՈ ճամբար 2020» ծրագրին: COVID 19 համաճարակի բռնկման պատճառով ԹՈՒՄՈ ճամբար 2020 ծրագիրը կկազմակերպվի առցանց ռեժիմով: Ծրագիրը կկազմակերպվի միայն այն երեխաների համար, ովքեր բնակվում են Հայաստանի սահմանամերձ գյուղերում: Նրանք ներգրավված կլինեն առցանց ԹՈՒՄՈ սեմինարներին` ԹՈՒՄՈ-ի Երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ միասին: Նրանք 3-4 շաբաթ կանցկացնեն սովորելով 10 տարբեր առարկաներ ուսումնավարժանքների միջոցով: Դասընթացները կկազմակերպվեն այնպես, որ ճամբարականները հնարավորություն ունենան շփվել այլ ուսանողների հետ և կիսել իրենց փորձը:

Ծրագրի նպատակն է առավել մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող պատանիներին ՝ տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտում գիտելիքներ, հմտություններ և պրակտիկ փորձառություն ձեռք բերելու և ԹՈՒՄՈ-ի ուսանողների հետ առցանց կապվելու միջոցով:

Ծրագրից ուղղակիորեն կօգտվեն Հայաստանի հեռավոր և սահմանամերձ համայնքների 25 դեռահասներ:

Ծրագրի հիմնական արդյունքն է՝ տեխնոլոգիայի և դիզայնի բնագավառում բարելավված գիտելիքներ և կարողություններ, ինչպես նաև համախոհների ընդլայնված ցանց:

2019 թ.-ին Իզմիրլյան հիմնադրամը ֆինանսավորեց «ԹՈՒՄՈ ամառային ճամբար 2019» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում Հայաստանի հյուսիսարևելյան (Տավուշի մարզ) ինը սահմանամերձ գյուղական համայնքներից 10-ից 18 տարեկան 20 երիտասարդներ մեկ շաբաթով մասնակցեցին Երևանում ԹՈՒՄՈ ամառային ճամբարին: Ծրագրի շրջանակներում շահառուները ստացան դասընթացներ ռոբոտաշինության, լուսանկարչության, 3D մոդելավորման, անիմացիայի և գրաֆիկական ձևավորման վերաբերյալ: Բացի ուսումնական ծրագրերին ակտիվորեն մասնակցելուց՝ ճամբարականները նաև այցելեցին տեսարժան վայրեր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: