COVID 19

2020 թվականից ի վեր

Առավել խոցելի անձանց պաշտպանություն COVID-19-ի պայմաններում

«Իզմիրլյան հիմնադրամը» Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանում և Արցախում առավել խոցելի անձանց պաշտպանություն COVID-19-ի պայմաններում» ծրագիրը` միջնաժամկետ օգնության տեսքով առավել խոցելի խմբերի պարենային ապահովությանն աջակցելու նպատակով: Ծրագրի նպատակն է աջակցություն տրամադրել երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն խոցելի ընտանիքների համար Հայաստանում և Արցախում:

Ծրագիրը կիրականացվի Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցմամբ:

Ծրագրի ակնկալվող արդյունքերը ներառում են.

 ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում առնվազն 1,000 խոցելի ընտանիքների (կամ 3,500 մարդ) համար հասանելի է անվտանգ և սննդարար սնունդ և հիմնական հիգիենայի պարագաներ

 ՀՀ Արմավիրի և Լոռու մարզերու առնվազն 1,127 խոցելի ընտանիքների (կամ 3,945 մարդ) համար հասանելի է անվտանգ և սննդարար սնունդ և հիմնական հիգիենայի պարագաներ

 Արցախի Հանրապետության Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջանի առնվազն 400 (կամ 1,400 մարդ) խոցելի ընտանիքների համար հասանելի է անվտանգ և սննդարար սնունդ և հիմնական հիգիենայի պարագաներ