ՋՋՀ և առողջ ապրելակերպ

2020 թվականից ի վեր

ՋՋՀ և առողջություն ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցներում

Իզմիրլյան հիմնադրամը և «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում են «ՋՋՀ (Ջրամատակարարում, ջրահեռացում և հիգիենա) և առողջություն ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցներում» ծրագիրը՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի «Առողջ ապրելակերպ» ծրագրի պիլոտային նախաձեռնություն՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի գյուղական վայրերի դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների էապես բարելավմանը և առողջապահական միջավայրի ապահովմանը:

2020 թվականի մայիսի 27-ին Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև: Ծրագիրը կիրականացվի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:

Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են.

 Շահառու դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության բարձրացում և կայուն կառավարում

 Դպրոցներում առողջությանը նպաստող ֆիզիկական ակտիվության հասանելիության խթանում: