COVID-19

2020 թվականից ի վեր

Սնունդ ծայրահեղ կարիքավորներին COVID-19-ի պայմաններում

«Իզմիրլյան հիմնադրամը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության հետ համատեղ մեկնարկում է «Սնունդ ծայրահեղ կարիքավորներին COVID-19-ի պայմաններում» ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում և Արցախում խոցելի անձանց/ընտանիքների պարենային անվտանգությանը` ապահովելով սննդարար սննդի հասանելիություն խոցելի բնակչության համար:

2020 թվականի մայիսի 22-ին Նվիրաբերության պայմանագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: Ծրագիրը կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության և Հայ առաքելական եկեղեցու թեմերի կողմից:

Ծրագրի ակնկալվող արդյունքն է՝

Առնվազն 2,500 խոցելի ընտանիքների (կամ 9,000 մարդ) համար հասանելի է անվտանգ և սննդարար սնունդ: