Ռազմական համալսարան

1996 թվականից ի վեր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

1996 թվականին Իզմիրլյան հիմնադրամը շարունակական համագործակցություն սկսեց Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ նպատակ ունենալով խթանել ռազմական կրթությունը Հայաստանում:

1996-2003 թվականների ընթացքում հիմնադրամը ֆինանսավորել է ռազմական համալսարանի մի շարք շինությունների կառուցման աշխատանքները:

Կարևորելով հայկական բանակի սպայական անձնակազմի դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում՝ Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է մնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հովանավորներից մեկը: