Իզմիրլյան հիմնադրամն աջակցում է Արամ Խաչատրյան համերգասրահին

Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվեն Արամ Խաչատրյան համերգասրահի շենքի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքները:

  • Հուլիս 06, 2017
  • Մեդիամաքս
  • 2 Նկարներ

Համապատասխան եռակողմ հուշագիր են այսօր ստորագրել Իզմիրլյան hիմնադրամը, «Հայաստան» hամահայկական hիմնադրամը եւ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը:

Համակարգի արդիականացումը կապահովի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աշխատանքների սահուն ընթացքը: