Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի ականազերծմանը Արցախում

Իզմիրլյան հիմնադրամը HALO Trust միջազգային մարդասիրական կազմակերպության հետ ստորագրել է համաձայնագիր, որով աջակցություն կտրամադրվի Մեղվաձոր համայնքի երեք ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին:

  • Մայիս 11, 2017
  • Մեդիամաքս
  • 2 Նկարներ

Ծրագիրը կաջակցի 51,726մ2 տարածքով գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծմանը՝ հնարավորություն տալով համայնքի բնակիչներին անվտանգ մշակել հողը եւ ստանալ եկամուտ:

Ծրագիրը նաեւ կաջակցի Արցախի Հանրապետությունում վեցամսյա աշխատատեղերի ստեղծմանը: