Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր օժանդակություն կստանա

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Իզմիրլյան հիմնադրամն այսօր նոր հուշագիր են կնքել Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

  • Մայիս 05, 2017
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Կարեւորելով համագործակցության շարունակականությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանը արժեւորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած 10 տարիների ընթացքում կատարված աշխատանքները եւ վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության պայմանների եւ երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Հուշագրի համաձայն, Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն ավելի հասանելի եւ մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաեւ կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար: