Մեկնարկել է սիրիահայերի բժշկական աջակցության ծրագիրը

Այսօր Երեւանում մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը:

  • Մարտ 17, 2017
  • Մեդիամաքս
  • 2 Նկարներ

Ծրագրի նախաձեռնողն ու աջակիցը Իզմիրլյան հիմնադրամն է: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Ծրագիրն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ սիրիահայերին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար: Ծրագրի գործընկեր կառույցներն են՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը: