ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է բարերար Դիկրան Իզմիրլյանի որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր

  • Ապրիլ 05, 2024
  • ԻՀ մամուլ
  • 5 Նկարներ

Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Դիկրան Իզմիրլյանի որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարկիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Դիկրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը: