Սարկիս Իզմիրլյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

«Իզմիրլյան» հիմնադրամի նախագահ Սարկիս Իզմիրլյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

  • Ապրիլ 05, 2024
  • Մեդիամաքս
  • 5 Նկարներ

«Մենք շատ ուրախ ենք Երեւանի պետական համալսարանում հյուրընկալելու Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների ընտանիքի անդամներին, որոնք տարիներ շարունակ եղել են Երեւանի պետական համալսարանի, մասնավորապես, ԵՊՀ գրադարանի հիմնական հովանավորները: Այսօր մենք պատիվ ունենք նաեւ շնորհավորելու Տիգրան Իզմիրլյանին՝ Ազգային հերոսի կոչման արժանանալու համար»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա ասել է, որ «Իզմիրլյան» հիմնադրամի եւ ԵՊՀ-ի համագործակցությունը, որը նպաստել է նաեւ գործակցային նոր կապեր ստեղծելուն, կլինի շարունակական:

«Շուտով առցանց հանդիպում կունենանք Ջորջթաունի համալսարանի հետ, ինչը, ըստ էության, կուրվագծի համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:

Սարգիս Իզմիրլյանը ողջունել է ԵՊՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները, կրթական ծրագրերի, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։

«Իզմիրլյան» հիմնադրամը ԵՊՀ-ի հետ համագործակցում է ավելի քան 25 տարի՝ իրականացնելով բազմաթիվ կարեւոր նախագծեր: Վերջին տարիներին վերանորոգվել է ԵՊՀ ընթերցասրահը, որը շատ է սիրվել թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական կազմի կողմից: «Իզմիրլյան» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը, ֆինանսավորել ամենատարբեր նախագծեր, կրթության, առողջապահության, սոցիալական բարօրության, մարդասիրական աջակցության, մշակութային ժառանգության պահպանության նախաձեռնություններ: Կրթությունը միշտ եղել է հիմնարար՝ հասարակության կայուն զարգացման եւ բարգավաճման համար»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը: