Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ

Աջակցություն Սփյուռքի Գերագույն հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի տեխնիկական վերազինմանը

  • Մարտ 18, 2024
  • ԻՀ մամուլ
  • 3 Նկարներ

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: 

 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ և հայանպաստ համագործակցությունը: «Հիմնադրամն ահռելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ նպաստելով հայրենիքի մի շարք ոլորտների զարգացմանը: Կարևորում եմ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը հայրենադարձներին աջակցելու ուղղությամբ, մասնավորապես՝ գրասենյակի և Առողջապահության նախարարության հետ համատեղ հակամարտության գոտիներից հայրենադարձներին առաղջապահական աջակցության ծրագիրը: Հիմնադրամը մեր գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հուսալի գործընկերն է նաև և այժմ աջակցում է կենտրոնի տեխնիկական հագեցմանը»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանն իր խոսքում գրասենյակի հետ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: