Հրազենային վնասվածքների դեպքում առաջնային օգնության վերաբերյալ ուսուցում Սյունիքի սահմանամերձ համայնքներում

Օգնել փրկել կյանքեր՝ ապահովելով մարտական գործողությունների դեպքում համայնքի բնակիչների շրջանում պատրաստվածություն և արագ արձագանք:

  • Հունիս 28, 2023
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող և Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Սյունիքի մարզի 23 սահմանամերձ գյուղերի 142 բնակիչներ ստացել են հրազենային վնասվածքների դեպքում առաջնային օգնության վերաբերյալ ուսուցում: Դասընթացները վարում էր Լոս Անջելեսում գործող «Code 3 Angels» հիմնադրամի չորս դասախոսներից կազմված թիմը:  Ծրագրի նպատակ էր օգնել փրկել կյանքեր՝ ապահովելով մարտական գործողությունների դեպքում համայնքի բնակիչների շրջանում պատրաստվածություն և արագ արձագանք:

«Code 3 Angels» թիմի կողմից իարականացվող դասընթացների արդյունքում շահառու համայնքների բնակիչները սստացան արյան ծանր կորուստը սահմանափակելու վերաբերյալ ուսուցում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից մշակված մեթոդաբանությանը համապատասխան: Դրանք ներառում էին նաև ռազմական տուրնիկետի (արյունը կանգնեցնելու սեղմիչ), վերքերը փակելու համար նախատեսված միջոցի  և այլ անհրաժեշտ պարագաների պատշաճ կիրառումը: Դասընթացների բոլոր մասնակիցներին տրամադրվել է շտապ օգնության բժշկական պարագաների հավաքածու: Դասընթացը ներառում էր նաև այնպիսի հիմնական հմտություններ, ինչպիսիք են՝ ինչպես գնահատել և առաջնահերթություն տալ տուժածի վերքերի բուժմանը և ինչպես անվտանգ տեղափոխել տուժածին: