Ալիս Դյումուլեն Իզմիրլյանի անվան համայնքային փոքր տներ

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի համայնքային փոքր տների կառուցման համար. հուշագիր է ստորագրվել:

  • Մայիս 25, 2023
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի՝ բնակչության  սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 + անձանց  համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով: նախագծի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ծրագրի նպատակն է բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններից  դուրս եկող անձանց համար բարենպաստ համայնքային փոքր տների, ինչպես նաև առողջապահական և սոցիալական խնամքի հասանելիության բարելավում:

Ըստ այդմ, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ֆինանսավորում տրամադրել 10 համայնքային փոքր տների պատշաճ գործունեության ապահովման, մեկ համայնքային փոքր տան վերակառուցման, կահավորման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման համար։ Նախարարությունը պարտավորվել է նաև հինգ շենք տրամադրել՝ համայնքային փոքր տների վերածելու նպատակով նախատեսված վերակառուցման աշխատանքների իրականացման համար։