Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաներին

Բուժական սարքավորումների և դիրքավորման սարքերի հասանելիության ապահովում

  • Մարտ 15, 2023
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

«Իզմիրլյան» հիմնադրամը մեկնարկում է նոր ծրագիր աջակցելով «Սորս» հիմնադրամի «Գույքադարան՝ հատուկ գույքի պահոց» ծրագրին, որի նպատակն է բարելավել զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը՝ չընդմիջվող վերականգնողական թերապիայի ապահովման համար անհրաժեշտ թերապիայի պարագաների և դիրքավորման սարքերի հասանելիությունն ապահովելով։ 

Ծրագրի շրջանակներում թերապիայի պարագաների և դիրքավորման սարքերի գույքադարան կստեղծվի Արաբկիր ԲԿ-ի «ԱրԲես» կենտրոնում` ապահովելով բուժական սարքավորումների և դիրքավորման սարքերին հասանելիությունը շահառուների համար, ինչպես նաև կիրականացվի ծնողների/խնամակալների կարողությունների զարգացում դրանց կիրառման համար:

Ծրագիրը կիրականացվի Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից: