«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2022թ. ծրագրերի առանցքային արդյունքները

«Իզմիրլյան» հիմնադրամի 2022 թվականի ծրագրերի առանցքային արդյունքներ

  • Հունվար 09, 2023
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

«Իզմիրլյան» հիմնադրամի ռազմավարական նպատակն է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը` կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության, մարդասիրական օգնության, նորարարության և հայ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են տարաբնույթ կարճաժամկետ և երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված առողջապահության, գիտելիքների և հմտությունների բարելավման, որակյալ կրթության հասանելիության,  դպրոցական ենթակառուցվածքների և ուսումնական միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական հնարավորությունների, խոցելի բնակչության և հատուկ կարիքներով երեխաների աջակցության, գյուղատնտեսության զարգացման, զբոսաշրջության ոլորտում սկսնակ ձեռնարկություններին աջակցության և այլ բնագավառներում:

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից օգտվել է ընդհանուր առմամբ մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ: Միայն 2022 թվականին շուրջ 41,222  ուղակի շահառուներ (շուրջ 166,912 անուղակի շահառուներ) օգտվել են հիմնադրամի 17 ծրագրերից, որոնք իրականացվել են Հայաստանի և Արցախի մարզերում, ինչը մոտ 203 տոկոսով գերազանցում է ծրագրված ցուցանիշը: 2022 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական բարեկեցության և այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումներն են.

Առողջապահություն

«Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Հայաստանից և Արցախից ընդհանուր առմամբ 20,799 անապահով անձ անվճար առողջապահական ծառայություններ է ստացել։

«Իզմիրլյան» հիմնադրամը անհետաձգելի առողջապահական ծառայություններ է տրամադրել 40 սիրիահայերի, լիբանանահայերի և իրաքահայերի, որոնք իրենց երկրներում ճգնաժամի հետևանքով ապաստանել են Հայաստանում:

Արցախյան հակամարտության ընթացքում 102 վիրավոր զինվոր և սպա անվճար բուժօգնություն է ստացել։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում  անվճար առողջապահական ծառայություններ է ստացել Արցախից տեղահանված 9,992 մարդ։

Անապահով ընտանիքներից քաղցկեղ ախտորոշված երեք երեխաներ ստացել են համապատասխան բուժում։

Արյունաբանական և չարորակ նորագոյացություններով 10,642 իմունային անբավարարություն ունեցող հիվանդներ, ինչպես նաև  միելոդիսպլաստիկ համախտանիշով հիվանդներ օգտվել են որակյալ ախտորոշիչ ծառայություններից պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեխնիկապես հագեցված լաբորատորիայի միջոցով:

Կրթություն և նորարարություն

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ համատեղ իրականացված կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և Արցախի հեռավոր ու սահմանամերձ համայնքների 649 դպրոցականների համար բարելավվել է կրթության որակը: Աջակցություն են ստացել 6 ուսուցիչ-ղեկավարներ:

Արցախում շուրջ 325 երեխայի ընձեռվել է դպրոցական կրթության և բարելավված ուսումնական միջավայրի հնարավորություն՝ Արցախի կառավարության հետ համագործակցության արդյունքում սոցիալական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանն աջակցելու միջոցով:

Հայաստանի և Արցախի 15,500 ուսանողների համար տեղեկատվական, հաղորդակցության և հետազոտական ենթակառուցվածքների բարելավում` համալսարանական գրադարանային ենթակառուցվածքների վերականգնման և կահավորման միջոցով:

«Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է զբոսաշրջության ոլորտում 5 սկսնակ ձեռնարկությունների՝ կրթաթոշակային հնարավորությունների միջոցով։

Սոցիալական ապահովության

Հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող ավելի քան 827 երեխա օգտվել են «Իզմիրլյան» հիմնադրամի փոքր դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններից, ինչը նրանց հնարավորություն է տվել օգտվել օժանդակ և հարմարեցված գույքից ու կահույքից, ընդլայնել տնտեսական հնարավորությունները աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների շրջանում, նպաստել նրանց սոցիալական ներառմանը, բարելավել կենսական հմտությունները մանկատան շրջանավարտների շրջանում և այլն: