Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:

  • Հունվար 30, 2019
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

 

 Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական եւ ներդրումային ծրագրերի մասին: Գրեգորի Ջերեջյանը նշել է, որ գործունեության ուղղությունները ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Արմեն Սարգսյանը ողջունել է իրականցվող ծրագրերը եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: