Իզմիրլյան հիմնադրամի փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանի աշխատանքային այցը Երևան 2018 թ-ի հոկտեմբերի 15-ից 20-ը

Գրեգորի Ջերեջյանը և Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատակազմը տարբեր հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ `քննարկելու հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և պլանավորելու հետագա անելիքները:

  • Հոկտեմբեր 20, 2018
  • ԻՀ մամուլ
  • 3 Նկարներ

2018 թվականի հոկտեմբերի 19-ին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Իզմիրլյան հիմնադրամի խորհրդի անդամ և փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանին: Հանդիպման ընթացքում Գրեգորի Ջերեջյանը ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում 1990 թ-ից ի վեր, ինչպես նաև առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Նա նաև կարևորել է ներդրումային ծրագրերի իրականացումը «Հայաստան Ինվեսթմնթս» ընկերության միջոցով, որը հիմնադրվել է 2016 թ-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Իզմիրլյան ընտանիքի ֆինանսավորմամբ: Ներկայումս կազմակերպությունը Արմավիրի մարզում իրականացնում է գյուղատնտեսական լայնածավալ ծրագիր՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից ինտենսիվ այգիներ:

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում հիմնադրամի կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծել կրթության և զբոսաշրջության ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը:

Հոկտեմբերի 16-ին «Իզմիրլյան» հիմնադրամի թիմը այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ և հանդիպեց հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Հանդիպման ընթացքում Գրեգորի Ջերեջյանը նշեց, որ Իզմիրլյան Հիմնադրամը շարունակաբար աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1997 թվականից ի վեր, երբ Դիկրան Իզմիրլյանը դարձավ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մշտական անդամ:

Գրեգորի Ջերեջյանը ներկայացրեց «Իզմիրլյան» հիմնադրամի նախորդ ծրագրերը, որոնք իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափը:

Հանդիպումներ են անցկացվել նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Իզմիրլյան բժշկական կենտրոնի, «Իմպակտ Հաբ» Երևանի և այլ շահագրգիռ կողմերի հետ: