Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի լաբորատոր կարողությունների հզորացում

Որակյալ ախտորոշիչ ծառայությունների հասանելիության բարելավում լաբորատոր տեխնիկական կարողությունների հզորացման միջոցով

  • Փետրվար 24, 2022
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը կաջակցի Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի լաբորատոր կարողությունների հզորացմանը՝ նպատակ ունենալով ընդլայնել լաբորատոր ախտորոշման ծառայությունները կլինիկական մանրէաբանության միջազգային չափանիշներին համապատասխան`այդպիով բարելավելով հիվանդների խնամքը: 

Ծրագրի նպատակն է որակյալ ախտորոշիչ ծառայությունների հասանելիության բարելավումը՝ լաբորատոր տեխնիկական կարողությունների հզորացման միջոցով, ինչը հնարավոր կդարձնի Արյունաբանական կենտրոնի հիվանդների շրջանում պաթոգենների ճշգրիտ և ժամանակին հայտնաբերում, ինչպես նաև միելոդիսպլաստիկ համախտանիշների ախտորոշումը: