Իզմիրլյան հիմնադրամը և Վանանդ Ագրո ՓԲԸ-ն համատեղ կաջակցեն MAVETA ծրագրին

Աջակցել Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության բարեփոխման հարցում՝ նպաստելով գյուղական շրջանների ավելի ուժեղ տնտեսական զարգացման և կարևոր աշխատատեղերի ստեղծմանը

  • Հունվար 08, 2022
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

«Իզմիրլյան» հիմնադրամը և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն համատեղ կաջակցեն Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության առաջնորդությամբ իրականացվող « Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում » ծրագրին՝ Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Շվեյցարական եկեղեցու օգնության (HEKS/EPER), Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) և Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ։ Այս Ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության բարեփոխման հարցում՝ նպաստելով գյուղական շրջանների ավելի ուժեղ տնտեսական զարգացման և կարևոր աշխատատեղերի ստեղծմանը:

 Ծրագիրը նաև կբարելավի շահառուների գիտելիքներն ու հմտությունները և կնպաստի կայուն, բնապահպանական և ներառական աճին, ինչպես նաև գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում շրջանավարտների եկամուտների և զբաղվածության ավելացմանը:

Ծրագրի ուղղակի շահառուները գյուղատնտեսությամբ զբաղվող Հայաստանի գյուղաբնակներն են, մասնավորապես՝ գյուղատնտեսությամբ և հարակից մասնագիտություններով հետաքրքրված երիտասարդ տղամարդիկ և կանայք:

 Ծրագրի իրականացման գործընկերներն են՝ Շվեյցարական եկեղեցու օգնությունը, Ռազմավարական զարգացման գործակալությունը, Գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը, Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանը (HAFL), Գերմանական միջազգային համագործակցության կորպորացիան (GIZ):