Իզմիրլյան հիմնադրամը «Իմփաքթ Հաբ Երևան»-ի հետ համագործակցմամբ մեկնարկում է նոր ծրագիր

Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջային ստարտափ էկոհամակարգի զարգացումը

  • Հունիս 16, 2022
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը «Իմփաքթ Հաբ Երևան»-ի հետ համագործակցմամբ մեկնարկում է «Իզմիրլյան հիմնադրամի` զբոսաշրջության ֆելոուշիփ» ծրագիրը՝ նպատակ ունենալով  Հայաստանում խթանել զբոսաշրջային ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ զբոսաշրջության ոլորտին առնչվող նորարարական սկսնակ ընկերություններին իրենց ձեռնարկատիրական գործունեության ճանապարհին աջակցություն տրամադրելու միջոցով:

Ծրագիրը կթիրախավորի զբոսաշրջության ոլորտի տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նորարարական գաղափարներ ունեցող 5 սկսնակ/զարգացող բիզնեսներ: Ծրագիրն ուղղված կլինի ինչպես գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, այնպես էլ գործունեության վաղ փուլում գտնվող, նորարարական զբոսաշրջության ոլորտում գործող ձեռներեցներին: Առաջնահերթությունը կտրվի այն հայտատուներին, որոնց ներկայացրած ծրագրերն աջակցում են Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։

Ծրագրի իրականացման գործընկերն է «Իմփաքթ Հաբ Երևան»-ը: