Իզմիրլյան հիմնադրամը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը նոր ծրագիր են մեկնարկում

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հավասար հասանելիության ապահովում

  • Փետրվար 22, 2022
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համագործակցմամբ՝ մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է քաղցկեղի՝ Հայաստանում հասանելի լավագույն բուժման և խնամքի, հավասար հասանելիության ապահովում Հայաստանի սահմանամերձ շրջանների քաղցկեղով հիվանդ երեխաների համար, որոնք ունեն ցածր սոցիալ-տնտեսական կարգավիճակ:

Ծրագիրն իրականացվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գտնվող մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի կողմից: 

Իզմիրլյան հիմնադրամը 1990 թվականից ի վեր Հայաստանում և Արցախում իրականացնում է բազմաթիվ բարեգործական և զարգացման ծրագրեր՝ կրթության, առողջապահության, սոցիալական, նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով օժանդակել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: