Աջակցություն «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» հատուկ կարիքներ ունեցող երեխաներին

Երեխաների կրթության հնարավորության, առողջության պահպանման և վերականգնողական ծառայությունների հասանելիության բարելավում` նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և սոցիալական ինտեգրման խթանմանը

  • Ապրիլ 12, 2021
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Խորացնելով իրենց երկարամյա աջակցությունը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը (ՄԻՄ), «Իզմիրլյան Հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` ստեղծելով համագործակցության շրջանակ Մարի Իզմիրլյան Մանկատանը բազմաբնույթ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Այս նախաձեռնությունները կներառեն երեխաների առողջության պահպանման և վերականգնողական ծառայությունների հասանելիության բարելավում` նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և սոցիալական ինտեգրման խթանմանը` ՄԻՄ-ում վերականգնողական կենտրոնի, ներառական խաղահրապարակի և արհեստների կենտրոնի ստեղծման միջոցով:

Ծրագիրը նաև կրթության հավասար հասանելիության հնարավորություն կընձեռի ՄԻՄ- ի երեխաներին` հատուկ  տրանսպորտային միջոցների ապահովման միջոցով, որոնք հատկապես կարևոր են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց. «Մենք պարտավորություն ենք ստանձնել միավորել ջանքերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի որակի և պայմանների բարելավման, կրթության ու վերականգնողական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար»:

ՄԻՄ-ի տնօրենը շեշտեց հատուկ տրանսպորտային միջոցների կարևորությունը՝ ասելով. «Այս նախագիծը, իրոք, ապահովում է հանրային դպրոցների հասանելիությունը անվասայլակով բոլոր երեխաների համար»:

Ընդհանուր առմամբ Մարի Իզմիրլյան Մանկատանը բնակվող 103 երեխաներ, ուղղակիորեն կօգտվեն այս ծրագրից: