Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է պարենային աջակցության ծրագրերը

Աջակցություն՝ մեղմելու COVID-19- ի եւ Արցախյան պատերազմի սոցիալական հետեւանքները

  • Փետրվար 24, 2021
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Իզմիրլյան Հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցմամբ շարունակում է պարենային աջակցության նախաձեռնությունները՝ նպատակ ունենալով մեղմել COVID-19- ի եւ Արցախյան պատերազմի սոցիալական հետեւանքները:

Ծրագիրը կթիրախավորի Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ շրջանների խոցելի ընտանիքներին, որոնք առավելապես տուժել են COVID-19-ից, ինչպես նաեւ Արցախից տեղահանված անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են այդ շրջաններում եւ Արցախում:

Սույն նախաձեռնությամբ Իզմիրլյան Հիմնադրամը նպատակ ունի բավարարել պարենային օգնության անհապաղ կարիք ունեցող առնվազն 2 900 ընտանիքների պարենային ապահովությունը Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզերում, ինչպես նաեւ Արցախում: