Իզմիրլյան հիմնադրամի կողմից 2020 թվականին ֆինանսավորվող ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները

2020 թվականի հիմնական արդյունքները

  • Փետրվար 16, 2021
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամի ռազմավարական նպատակն է խթանել Հայաստանի կայուն զարգացումը` կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության, մարդասիրական օգնության, նորարարության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում բազմազան նախաձեռնությունների իրականացման միջոցով` այդպիսով իրագործելով իր առաքելությունը, այն է՝ նպաստել ազգապահպանությանը:

Իզմիրլյան հիմնադրամի կողմից 2020 թվականին իրականացված ծրագրերի արդյունքում շահառուները ստացել են բազմաթիվ կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտներ: Դրանք ներառում են պարենային ապահովության բարելավում, առողջապահություն, կարողությունների բարելավում, կրթության հասանելիություն, սանիտարահիգենիկ պայմանների բարելավում և առողջ ապրելակերպի խթանում, COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված միջոցառումներ, տնտեսական հնարավորությունների ստեղծում և ավելին:

Ընդհանուր առմամբ, Իզմիրլյան հիմնադրամի կողմից 2020 թվականին իրականացված ծրագրերից ուղղակիորեն օգտվել է 34,533 մարդ, իսկ անուղղակի շահառուների թիվը կազմում է նվազագույնը ևս 19,500 մարդ: Այսպիսով, բարեգործական աջակցություն է տրամադրվել ընդհանուր առմամբ մոտ 54,000 անձի:

Իզմիրլյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում ծրագրերի հիմնական արդյունքները և ձեռքբերումները ներառում են հետևյալը.

Առողջապահություն

75 սիրիահայերի/ լիբանանահայերի (ծրագրի ողջ ընթացքում շուրջ 800 շահառու) և 24 վիրավոր զինծառայողների առողջության բարելավում, որոնք առողջապահական ծառայություններ  են ստացել Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

COVID-19 համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ անձնական պաշտպանության միջոցների տրամադրում առաջնագծի ավելի քան 2000 բուժաշխատողների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀԲԸՄ-ի, Գյուլբենկյան հիմնադրամի և այլ գործընկերների հետ համագործակցմամբ:

Մարի Իզմիրլյան մանկատան 150 սաների և անձնակազմի շրջանում COVID-19 համավարակի բուժման և կանխարգելման միջոցառումներ` «Արաբկիր» հիմնադրամի հետ համագործակցմամբ:

Կրթություն և նորարարություն

Հայաստանի գյուղական դպրոցներում 523 դպրոցականների և ուսուցիչների շրջանում սանիտարահիգենիկ միջավայրի բարելավում և առողջ ապրելակերպի խթանում`դպրոցների սանիտարական և սպորտային ենթակառուցվածքների հիմնովին վերակառուցման միջոցով:

ՋՋՀ (Ջրամատակարարում, ջրահեռացում և հիգիենա, ներառյալ առողջ ապրելակերպ) գիտելիքների բարելավում 1880 մարդու շրջանում՝ համապատասխան դասընթացների տրամադրման, ուղեցույցների և չափանիշների մշակման և տարածման միջոցով՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցմամբ:

Բարելավված գիտելիքներ Հայաստանի և Արցախի սահմանամերձ և հեռավոր համայնքների 615 դպրոցականների շրջանում` «ԹՈՒՄՈ»-ի և «Դասավանդիր Հայաստանի»- ի հետ համագործակցմամբ կրթական ծրագրերի իրականացման միջոցով:

Կրթության հասանելիության և սոցիալական կյանքի բարելավում Մարի Իզմիրլյան մանկատանը հաշմանդամություն ունեցող ավելի քան 30 երեխաների շրջանում` հատուկ տրանսպորտային միջոցների տրամադրման միջոցով:

Կրթության (նախադպրոցական, դպրոցական) հասանելիության ապահովում Հայաստանում և Արցախում 194 երեխաների համար՝ սոցիալական ենթակառուցվածքների կառուցման/վերակառուցման միջոցով՝ Արցախի և Հայաստանի կառավարությունների հետ համագործակցմամբ:

Ազգային և միջազգային մրցույթներին 28 մասնակիցներ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական ​​դպրոցի 400 դաշնակահար սաների շրջանում՝ դպրոցի երաժշտական գործիքակազմը կիսահամերգային մեծ դաշնամուրով համալրելու արդյունքում:

Հինգ գործող սկսնակ կազմակերպություններ, որոնք «Իմփակտ հաբ Երևան»-ում ստանալով «Իզմիրլյան» կրթաթոշակ իրենց ծրագրերը  հասցրել են գաղափարից իրականացում և ազդեցություն:  Ծրագրի շրջանակներում բարելավվել են կազմակերպությունների կարողությունները՝ մենթորության, կապերի ստեղծման և ամրապնդման, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման արդյունքում:

Մարդասիրական օգնություն

28,612 անձի համար պարենային ապահովության բարելավում և հիգիենայի պարագաների հասանելիության ապահովում ՝ մարդասիրական/արտակարգ իրավիճակների արձագանքման աջակցության շրջանակներում պարենային ապրանքների և հիգիենայի առաջնային պարագաների տրամադրմամբ: Ծրագիրն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «Հալո Թրասթ» միջազգային ՀԿ-ի հետ համագործակցմամբ:

42 հազար քառակուսի մետր ականազերծված գյուղատնտեսական նշանակության հողատարածք Արցախում՝ «Հալո Թրասթ» միջազգային ՀԿ-ի հետ համագործակցմամբ:

Ի լրումն վերը նշվածի՝ Իզմիրլյան հիմնադրամը նվիրաբերել է $ 500,000 ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին (ՀՀՀ) Հայաստանին և Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար` ՀՀՀ-ի գլոբալ դրամահավաքի նախաձեռնության շրջանակներում: