Բժշկական աջակցություն Արցախի ներքին տեղահանված հայերին

Աջակցություն արցախա – ադրբեջանական պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված խոցելի անձանց առողջապահական կարիքներին

  • Դեկտեմբեր 30, 2020
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան Հիմնադրամը մեկնարկում է «Բժշկական աջակցություն Արցախից տեղահանված հայերին» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել Արցախա – Ադրբեջանական պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված խոցելի մարդկանց առողջապահական կարիքներին: Ծրագրի նպատակն է նպաստել Արցախի անապահով տեղահանված անձանց առողջության բարելավմանը՝ նրանց հնարավորություն ընձեռելով ստանալ որակյալ և անվճար բժշկական ծառայություններ: Ծագիրն իրականացվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից, որտեղ շահառուները կստանան անհրաժեշտ բժշկական ծառայությունները: