«Իզմիրլյան» հիմնադրամը $ 500 000 է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

Համազգային նվիրատվության արշավի շրջանակներում «Իզմիրլյան» հիմնադրամը $ 500 000 է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

  • Հոկտեմբեր 12, 2020
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Համազգային նվիրատվության արշավի շրջանակներում «Իզմիրլյան» հիմնադրամը $ 500 000 է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ազգի պահպանմանն ուղղված իր առաքելությանը համահունչ եւ ի լրումն բազմաթիվ բարեգործական եւ զարգացման ծրագրերի, որոնք ֆինանսավորվել են Իզմիրլյան հիմնադրամի՝ Հայաստանում ավելի քան քսանհինգ տարվա գործունեության ընթացքում:

«Այս նվիրատվությունը նախատեսված է մեր ազգի պատմության այս կարեւոր ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի առաջնային կարիքները հոգալու համար», - նշել են «Իզմիրլյան» հիմնադրամում: