Իզմիրլյան հիմնադրամն աջակցում է Տանձուտի եւ Այգեշատի դպրոցներին

Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցները 2020 թվականի սեպտեմբերի 1-ին դիմավորում են աշակերտներին վերանորոգված և կահավորված սանիտարական և սպորտային շենքային պայմաններով և հարմարություններով

  • Հունվար 01, 2020
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

«Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցները 2020 թվականի սեպտեմբերի 1-ին դիմավորում են աշակերտներին վերանորոգված և կահավորված սանիտարական և սպորտային շենքային պայմաններով և հարմարություններով: «Իզմիրլյան հիմնադրամը» և «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էին սույն ծրագիրը՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի «Առողջ ապրելակերպ» ծրագրի պիլոտային նախաձեռնություն, քանզի երկուսն էլ հանձն են առել ձևավորել առողջ դպրոցական միջավայր, ՋՋՀ վարքագիծ և կարևորում են ֆիզիկական դաստիարակության դերը երեխաների առողջ զարգացման գործում, ինչն ի վերջո կտանի դեպի ավելի առողջ, անվտանգ ու արդյունավետ հասարակություն: Ծրագրի շրջանակներում ի մի կբերվեն և կխթանվեն ՋՋՀ ուղեցույցներ ու չափանիշներ, ինչպես նաև առողջության բարելավմանն ուղղված ֆիզիկական ակտիվության չափորոշիչներ` նպատակ ունենալով հետագայում հանդիսանալ այն մոդելը, որը կվերարտադրվի Հայաստանի դպրոցներում: