Պատանիները սահմանամերձ գյուղերից կմասնակցեն վիրտուալ ԹՈՒՄՈ ճամբարին

Կրթական հնարավորություններ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար

  • Հուլիս 16, 2020
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Իզմիրլյան հիմնադրամը կշարունակի համագործակցությունը Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ` աջակցելով «Վիրտուալ ԹՈՒՄՈ ամառային ճամբար 2020» ծրագրին` նպատակ ունենալով ընդլայնել կրթական հնարավորությունները Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար: COVID 19 համաճարակի բռնկման հետևանքով ԹՈՒՄՈ ճամբար 2020 ծրագիրը կկազմակերպվի առցանց ռեժիմով: Ծրագրի նպատակն է առավել մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող պատանիներին՝ տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտում գիտելիքներ, հմտություններ և պրակտիկ փորձառություն ձեռք բերելու և ԹՈՒՄՈ-ի ուսանողների հետ առցանց կապվելու միջոցով:

Ծրագրից ուղղակիորեն կօգտվեն Սյունիքի մարզի տասներկու (12) հեռավոր և սահմանամերձ համայնքների քսանհինգ (25) պատանիներ: