Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցությունն ուղղված COVID 19-ի սոցիալական հետևանքների մեղմացմանը

Սննդի և հիգիենայի պարագաների փաթեթների տրամադրում Հայաստանում և Արցախում առավել խոցելի բնակչությանը:

  • Հուլիս 16, 2020
  • ԻՀ մամուլ
  • 1 Նկար

Ի լրումն վերջերս ավարտված ավելի քան 2,500 ըտանիքների համար նախատեսված սննդի օգնության ծրագրի, որն իրականացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցմամբ՝ Իզմիրլյան հիմնադրամը նախատեսել է նոր ծրագիր՝ նպատակ ունենալով մեղմացնել COVID 19-ի անբարենպաստ սոցիալական հետևանքները: Ծրագրի շրջանակներում սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ կտրամադրվեն Հայաստանում և Արցախում առավել խոցելի բնակչությանը:

Սույն նախաձեռնությամբ Իզմիրլյան հիմնադրամը նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի  մարզերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պարենային անհապաղ օգնության կարիք ունեցող առնվազն ևս 2,500 հայ ընտանիքների պարենային ապահովությունը:

COVID 19-ի դեմ պայքարին ուղղված այս ջանքերը իրականացվում են Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցմամբ: