Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել COVID-19- ի դեմ պայքարին

«Իզմիրլյան» հիմնադրամն այսօր հայտնել է նոր հանձնառության ստանձնման վերաբերյալ:

  • Մայիս 25, 2020
  • Մեդիամաքս
  • 1 Նկար

Հայաստանում COVID-19- ի դեմ առաջնագծում պայքարող բժշկական անձնակազմի համար կենսական նշանակություն ունեցող անձնական պաշտպանության սարքավորումների («PPE») ձեռքբերման աջակցությանը զուգընթաց՝ «Իզմիրլյան» հիմնադրամն այսօր հայտնել է նոր հանձնառության ստանձնման վերաբերյալ:

Մասնավորապես, պարենային օգնություն կտրամադրվի Հայաստանի ամենախոցելի բնակչությանը՝ նպաստելով  COVID-19- ի սոցիալական հետեւանքների մեղմացմանը:

Նախատեսվում է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի սննդային կրիտիկական օգնության կարիք ունեցող առնվազն 5 000 հայ ընտանիքների պարենային անվտանգության բարելավմանը:

100 000 ԱՄՆ դոլարի նվիրաբերությունը հիշատակող Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից ստանձնած հանձնառության հետ կապված առաջին նախաձեռնությունն է: